ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ծայրահեղ աջերի ճեղքումը Էստոնիայում

Ծայրահեղ աջերի ճեղքումը Էստոնիայում
06.03.2019 | 12:47

Էստոնիան` էստոնացիների համար` այսպիսին կարող էր լինել ծայրահեղ աջ եվրասկեպտիկների շարժման կարգախոսը, որ նկատելի ճեղքում կատարեց մարտի 3-ի խորհրդարանական ընտրություններում: 1,3 միլիոն բնակչություն ունեցող Բալթյան փոքր երկրում, որ մնում է խորապես եվրոպամետ, EKRE-ն (Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցությունը) երեք անգամ բարելավեց արդյունքը 2015-ի ընտրությունների համեմատությամբ` Էստոնիայի խորհրդարանում 101 մանդատից ստանալով 19-ը` 12 անգամ նախկինից շատ` գրում է Վերոնիկա Դորմանը Liberation-ում: Այդ արդյունքը անհանգստացնող է, բայց դեռ չի փոխում Էստոնիայի քաղաքական լանդշաֆտը: Ընդդիմադիր Բարեփոխումների լիբերալ կուսակցությունը, որ ղեկավարում է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Կայ Կալասը, հաղթեց ընտրություններում և ստացավ 34 մանդատ` 4-ով ավելի նախկինից:

Հեռացող վարչապետ Յուրի Ռատասի Կենտրոանամետ կուսակցությունը երկրորդն էր` ստանալով 26 մանդատ: 2013-ին հիմնադրված EKRE-ը գլխավորում է Մոսկվայում Էստոնիայի նախկին դեսպան Մարտ Հելմեն: Նրա որդին` Մարտին Հելմեն` կուսակցության 2-րդ համարը, բուռն ազգայնական է, հակառուսական տրամադրություններ ունեցող և գտնում է, որ Էստոնիան պետք է լինի էստոնական ու ցանկանում է, որ իր երկիրը պաշտպանված լինի նենգ թշնամուց, որ նրա կարծիքով` Ռուսաստանն է, թեպետ բնակչության մեկ քառորդը խոսում է ռուսերեն, նաև` ազատագրվի ԵՄ-ից ու նրա երկակի քաղաքականության ազդեցությունից: ՙՄեզ փորձում են պարտադրել իրենց միգրացիան, լիբերալ դոգմաները: Այս ամենը մարդկանց հիշեցնում է ԽՍՀՄ-ը, որտեղ գաղափարական ճնշման նույն մեթոդներն էին գործում՚` ասել է նա BBC-ին հարցազրույցում: Դիտորդների կարծիքով` EKRE-ի աճող հանրաճանաչությունը հիմնված է սոցիալական ցանցերում մեծ ակտիվության, էստոնական հասարակության մեջ անհավասարության, շրջանների աղքատության ու մայրաքաղաքի հարստության հակադրության, միգրանտներից վախի և ԽՍՀՄ-ից մնացած պատմական սպիների, նաև` արմատական ու պոպւլիստական գաղափարների գայթակղության հետ, որ լայն տարածում ունեն Եվրոպայում:
Վերոնիկա Դորման, Libération


Հ.Գ. Փաստորեն սկսել է բերել 2013-ին հիմնված կուսակցությունների բախտը` Հայաստանից Էստոնիա: Էստոնիայում իշխանափոխություն եղավ, բայց համակարգի փոփոխություն չկա: Առայժմ: Համաեվրոպական սկսվող ընտրություններում Էստոնիան ցույց տվեց, որ պոպուլիստներն ու եվրասկեպտիկները նահանջի մտադրություն չունեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2576

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ